Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 26-ից ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում: Ըմբիշները պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում թիմի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը նշեց, որ հավաքին մասնակցում է 28 մարզիկ: Այս հավաքից հետո պարզ կլինի, թե որ ըմբիշներն են հանդես գալու Եվրոպայի առաջնությունում:
Ծաղկաձորյան հավաքը կշարունակվի մինչեւ ապրիլի 8-ը: