Հայաստանը ներկայացնող Վիկտորիա Ազրոյան - Ալեքսանդր Սիրոշտան պարային զույգը 20-րդ տեղը գրավեց Զագրեբում անցկացվող գեղասահքի աշխարհի պատանեկան առաջնությունում: Ռիթմիկ պարով հանդես գալուց հետո եզրափակիչի ուղեգիր նվաճած հայկական զույգը մարտի 9-ին ներկայացրեց ազատ ծրագիրը եւ 115.64 միավորով գրանցեց վերջին արդյունքը:
Հիշեցնենք, որ որակավորման փուլից հետո եզրափակիչի ուղեգիր էին նվաճել 31 պարային զույգերից 20-ը: