65 ՄԱՍՆԱԿԻՑ

10:47 - 24 Հուն, 2022

Երևանի գլխավոր հրաձգարանում իրենց դիպուկությունը որոշեցին   Հայաստանի առաջնության մասնակից 65 մարզիկ – մարզուհիներ: Նրանք ներկայացրին Գյումրին,Վանաձորը և մայրաքաղաքը:

Օդամղիչ հրացան մրցաձևում, 60 կրակոցով երկրի չեմպիոնի պատվին արժանացան Նարեկ Ադամյանը և Միլենա Պողոսյանը:

Օդամղիչ ատրճանակավարների պայքարում, դարձյալ 60 կրակոցով, անգերազանցելի էին   Սևակ Արշակյանը և Էլմիրա Կարապետյանը, իսկ վազող թիրախ մրցաձևում հավասարը չունեցան  Գոռ Խաչատրյանը և Լիլիթ Մկրտչյանը:

 

Այլ նորություններ