Ավարտվեց տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության շրջանաձև մրցաշարը: Աղյուսակում թիմերը դասավորվել են հետևյալ հաջորդականությամբ. Արագած ` 34 միավոր, Ուրարտու – Վիվառո ` 32, Արցախ ` 31, Արթիկ –Ման Հոլդինգ ` 30, ՖԻՄԱ `25, Էրեբունի Սեդարս` 23:
Առջևում քառորդ եզրափակիչ հանդիպումներն են: Միմյանց հետ կհանդիպեն Արցախ- էրեբունի Սեդարս և Արթիկ –Ման հոլդինգ – ՖԻՄԱ զույգերը: Հաղթողներին այնուհետև կմիանան մրցաշարային աղյուսակի առաջատարներ Արագած և Ուրարտու – Վիվառո թիմերը: Ապա նոր քառյակը կիսաեզրափակիչ հանդիպումներով կորոշի չեմպիոնության համար պայքարող` գլխավոր եզրափակիչի երկու լավագույն թիմերին:
ՀԱՕԿ լրատվական բաժին