Տոկիոյում ընթացող օլիմպիական խաղերում այսօր մեր մարզիկներից առաջինը մրցելույթ ունեցավ Իզաբելլա Յայլյանը / 59 կգ /:
Երկամարտում նա ցույց տվեց 205 կգ / 95 կգ +110 կգ / և զբաղեցրեց 7-րդ տեղը:
Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Սին Չուն Կուոն / Չինաստանի Տայպեյ /, Պոլինա Գուրևան / Թուրքմենիա/ և Միկիկո Անդոհը / Ճապոնիա /:
Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ կելնի օգոստոսի 3-ին: