Հրաձիգ Զավեն Իգիթյանը 4-րդն է Եվրոպայի առաջնությունում

17:40 - 25 Փետ, 2016

Հունգարիայի Գիոր քաղաքում մեկնարկած հրաձգության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, երիտասարդ Զավեն Իգիթյանը զբաղեցրեց 4-րդ տեղը:

Տղաների 10 մ. օդամղիչ ատրճանակ 60 կրակոց մրցաձևում մասնակցում էին 64 հրաձիգներ: Հաղթահարելով որակավորման փուլը` Իգիթյանն ընդգրկվեց 8 լավագույնների շարքում և խփոցելով 154,8 միավոր` զբաղցրեց 4-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում փետրվարի 26-ին Օլիմպիական խաղերի վարկանիշի համար կպայքարեն Իրինա Լաուերը, Մարիամ Միքայելյանը, Նորայր Առաքելյանը և Էլմիրա Կարապետյանը:

ՀԱՕԿ լրատվության բաժին

 

Այլ նորություններ