ՄԻԱԺԱՄԱՆԱԿՅԱ ՄՐՑԱՇԱՐԵՐ

11:17 - 14 Հուլ, 2021

Հայաստանի  ձյուդոյի պատանեկան և երիտասարդական հավաքականները  օլիմպավանում  երեկ  ավարտեցին ծրագրված ուսումնամարզական հավաքը:

Մեր թիմերն  այսօր մեկնում են Թբիլիսի, որտեղից կեսգիշերին համապատասխան չվերթներով կուղևորվեն  Ռումինիա  և Չեխիա : Այդ երկրներում հուլիսի 16 –ին միաժամանակ կմեկնարկեն  Եվրոպայի գավաթի պատանեկան /Բուխարեստ /  և երիտասարդական / Պրահա / խաղարկությունները:

Պատանեկան հավաքականի ավագ մարզիչ Գոռ Հարությունյանը տատամի կուղեկցի երեք, իսկ երիտասարդականի ղեկավար Դավիթ Խաչատրյանը ՝ չորս ձյուդոիստի:

Թիմերը Հայաստան կվերադառնան  հուլիսի 19 –ին:

 

Այլ նորություններ