ՉԵԼԵՆՋ ՁԵՎԱՉԱՓՈՎ

10:17 - 09 Հուն, 2021

Կայացել է Եվրոպայի բասկետբոլի մինչև 16 տարեկան մարզուհիների առաջնության չելենջ-մրցաշարի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականն ընդգրկվել է E ենթախմբում։ Այս մասին հայտնում է մարզաձևի համապետական ֆեդերացիան:

Մեր հավաքականի մրցակիցներն են  Հյուսիսային Մակեդոնիայի, Մալթայի, Ալբանիայի և Վրաստանի թիմերը:

Մրցաշարը տեղի  կունենա Վրաստանում՝ օգոստոսի 9-14-ը:

Համաճարակի պատճառով առաջնությունը կանցկացվի չելենջ—մրցաշարի ձևաչափով:

 

Այլ նորություններ