Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / և ՄԱԿ-ի թմրամիջոցների ու հանցավորության դեմ պայքարի գրասենյակը (UNODC) երկարաձգել են սպորտում կոռուպցիայի և հանցագործության դեմ պայքարում համագործակցության փոխըմբռնման հուշագրի ժամկետը:
Համապատասխան փաստաթուղթը ստորագրվել է երեկ, նոյեմբերի 9-ին՝ Լոզանում։
Հուշագիրը զգալիորեն կամրապնդի ՄՕԿ-ի և ՄԱԿ-ի միջև համագործակցությունը ՝ մի շարք ոլորտներում: Մասնավորապես դա վերաբերում է կարողությունների զարգացմանը, վերապատրաստման ծրագրերին և իրազեկման միջոցառումներին, որոնք ուղղված են սպորտում կոռուպցիայի և հանցավորության դեմ պայքարին:
Համագործակցության շնորհիվ, սպորտի միջոցով, կկանխվեն երիտասարդների հանցագործությունները, բռնությունը և թմրամիջոցների օգտագործումը :
ՄՕԿ-ը և ՄԱԿ –ի համապատասխան գրասենյակը պարբերաբար վերանայում են իրենց համատեղ նախաձեռնությունների արդյունավետությունը և զարգացնում դրանք՝ համաձայն նոր միտումների ու կարիքների:
Նոյեմբերի 9-ին ստորագրված փոխըմբռնման նոր հուշագիրը ուժի մեջ կմնա մինչև 2025 թվականի ավարտը։