ՄՕԿ – Ի ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

11:27 - 25 Մայ, 2021

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն հայտարարել է, որ մրցումների համալիրների շահագործման համար անհրաժեշտ էներգիան ամբողջովին վերականգնվող կլինի: Դրա մի մասը նախատեսվում է արտադրել Ֆուկուսիմա վարչատարածքում, որն  առավելապես տուժել էր  2011-ին տեղի ունեցած ավերիչ ցունամիից և երկրաշարժից:

 << Կանաչ >> էներգիա առաջացնելու միջոցներից մեկը փայտային կենսազանգվածի վերամշակումն է:

Արևային էներգիան կմատակարարվի   Թամակավա, Նարահա և Օկումա  բնակավայրերում տեղակայված օլիմպիական մարզահամալիրներին:

Այս նախաձեռնությունը համապատասխանում  է միջազգային օլիմպիական կոմիտեի  / ՄՕԿ / ծրագրերին ՝  պատմության մեջ առաջին անգամ անցկացնել  առանց ածխածնային արտանետումների  խաղեր:

Պահանջը պարտադիր կդառնա քառամյակը մեկ անցկացվող հետագա օլիմպիական խաղերի կազմակերպիչների համար ՝ սկսած 2030 թվականից: 

 

Այլ նորություններ