Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները Շվեյցարական Ցյուրիխ քաղաքում ընթացող Zurich Chess Challenge միջազգային մրցաշարում:
Մրցաշարի առաջին պարտիայում Արոնյանը պարտվեց աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդին: Իսկ ահա երկրորդ տուրում, որն անցկացվում է միևնույն օրը, հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Ռուսաստանի ներկայացուցիչ Վլադիմիր Կրամնիկի հետ:
Հաջորդ տուրերում՝ փետրվարի 14-ին, Արոնյանի մրցակիցները կլինեն Անիշ Գիրին և Ալեքսեյ Շիրովը:
Մրցաշարի առաջատարը 4 միավորով Անանդն է: Արոնյանն ունի միայն 1 միավոր:
ՀԱՕԿ լրատվության բաժին