ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՕՐՅԱԿԻՆ

16:37 - 12 Նոյ, 2021

Ուզբեկստանի  մայրաքաղաքում այսօր մեկնարկեց սամբոյի աշխարհի առաջնությունը: Ինչպես հայտնի է, մասնակիցների թվում են նաև Հայաստանի տասներկու պատվիրակներ:

Մինչ առաջնության մեկնարկը, երեկ ՝ նոյեմբերի 11 –ին տեղի ունեցավ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի    (FIAS) հաշվետու - ընտրական հերթական համագումարը։ 

Ընտրելու  իրավունքով պատգամավորների թվում էր նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Զեկույցով հանդես   եկավ  կազմակերպության  նախագահ Վասիլի Շեստակովը։ Նա կոնգրեսականների ուշադրությունը  հրավիրեց այն փաստի վրա, որ  միջոցառումն անցկացվում է ֆեդերացիայի նոր կարգավիճակով։ 

Նշվեց,  որ սամբոյի միջազգային ֆեդերացիան մշտական ճանաչում է ստացել  ՄՕԿ –ի կողմից, ինչի  առթիվ  շնորհավորեց ներկաներին:

Խոսվեց  համավարակի պայմաններում  մի շարք  պաշտոնական մրցաշարերի հաջող անցկացման և կատարված բազմաթիվ աշխատանքների  մասին:

Պատվիրակները քվեարկեցին  Ավստրալիայի, Գվինեայի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի ֆեդերացիաները FIAS-ի կազմում ընդգրկելու օգտին: Այսպիսով, ազգային ֆեդերացիաների՝   FIAS - ի անդամ երկրների թիվը դարձավ  97։

Քվեարկության արդյունքում ձևավորվեցին  ֆեդերացիայի գործկոմի և հանձնաժողովների  նոր կազմերը ։ 

FIAS-ի հաջորդ համագումարը տեղի կունենա  Աշխաբադում (Թուրքմենստան) `  2022թ.  նոյեմբերին։ 

 

 

 

Այլ նորություններ