ԱՄՈՅԱՆՆԵՐԸ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՂԹԵԼ

12:05 - 01 Մար, 2021

Ամոյաննների մարզական ընտանիքի արժանի հետնորդ է շնորհաշատ  Մալխասը: Նա գնում է անվանի հորեղբոր՝  հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի, Եվրոպայի և օլիմպիական խաղերի բազմակի մեդալակիր Ռոման հետքերով: Կրտսեր Ամոյանը հանդես է գալիս 72 կգ քաշային կարգում , աշխարհի և Եվրոպայի երիտասարդական առաջնությունների հաղթող է և անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Համլետ Հովհաննիսյանի ղեկավարությամբ  նպատակ ունի զարգացնել հաջողությունները: Լրջախոհ երիտասարդը ենթադրում ենք գործով է ապացուցում երազանքը: Կիևում անցկացված միջազգային ավանդական մրցաշարոմ նա խոսուն հաղթանակներ տոնեց: Տպավորիչ էր հատկապես եզրափակիչում Ռիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի  Շմագի Բոլկվաձեի նկատմամբ ժամանակից շուտ տոնած / 9 : 1 / հաղթանակը:

Մալխաս Ամոյանի թիմակիցներից Կարապետ Չալյանը /  82 կգ /  գրավեց երկրորդ, իսկ Գևորգ Ղարիբյանը / 60 կգ / և Հրաչյա Պողոսյանը / 63 կգ / ՝ երրորդ տեղը:

Կիևի միջազգայինում մրցեցին նաև ազատ ոճայինները: Հայաստանի պատվիրակ Հովհաննես Միխիթարյանը / 86 կգ / կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին:

Այլ նորություններ