ՀԱՂԹԱՆԱԿԻ ՍՊԱՍՈՒՄՈՎ

11:00 - 08 Սեպ, 2020

Երևանի Վազգեն Սարգսյանի անվան << Հանրապետական >>  ստադիոնում այսօր տեղի կունենա Ազգերի լիգայի երկրորդ տուրի  ծրագրով Հայաստան -  Էստոնիա ֆուտբոլի հավաքականների մրցամարտը։

Երեկ մեր թիմը նախապատրաստական պարապմունք է անցկացրել։ Այն նպատակային էր, քանզի բովանդակում էր Էստոնիայի հավաքականի դեմ պայքարի տակտիկական տարբերակներ։

ՀՀ հավաքականի մարզիչ Խոակին Կապառոսը  և թիմի նորեկ Արշակ Կորյանը  պատասխանել են լրագրողների հարցերին։

Գլխավոր մարզիչն ասել է, որ խմբում ընդգրկված են գրեթե հավասար հնարավորություններով թիմեր։ Բոլորը, իհարկե նաև Հայաստանի ընտրանին, պայքարում են հաջողության հասնելու համար։ Նախորդ խաղը ապացուցեց, որ Հայաստանի ֆուտբոլիստները միասնական  են և նույնիսկ արտագնա խաղում  հաղթանակի ձգտում և նվիրում են դրսևորում։ Տպավորիչ էր երիտասարդ Վահան Բիչախչյանի  վստահ,անկաշականդ  և կրակոտ խաղը։

Արշակ Կորյանն ասել է, որ մեկնարկում կրած պարտության հիմնական պատճառը խաղակցվածության, խաղային գոտիների թույլ  համագործակցության ու  մրցափորձի պակասն է եղել։

Հուսանք, որ մեր թիմը համապատասխան եզրակացության է հանգել, մարզումներում շտկումներ են եղել և այսօր կուրախացնեն ֆուտբոլասերներին։

Խաղի սկիզբը ՝ ժամը 20։00 –ին։

Այլ նորություններ