ԿԼՍԵՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

15:07 - 10 Հոկ, 2024

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերի շնորհանդեսը տեղի կունենա 2025թ. հունվարի 30-ին։

Դռնփակ հանդիպումը կկայանա Լոզանում: ՄՕԿ-ի անդամներին հնարավորություն կտրվի լսել  թեկնածուների նախընտրական ծրագրերը։

Միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / նախագահի պաշտոնին հավակնում է յոթ թեկնածու: Նրանք են՝    ՄՕԿ գործկոմի անդամ, Հորդանանի արքայազն Ֆեյսալ իբն Հուսեյնը, բրիտանացի Լորդ Սեբաստիան Կոուն / աթլետիկայի համաշխարհային ասոցիացիայի նախագահ /, զիմբաբվեցի, միակ կին թեկնածու  Քիրսթի Քովենթրին / ՄՕԿ  մարզիկների հանձնաժողովի  նախագահ,  ՄՕԿ-ի 130-ամյա պատմությունում   առաջին կին և առաջին աֆրիկացին  /, իսպանացի Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը /  ՄՕԿ-ի յոթերորդ նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի ավագ որդին /, շվեդ Յոհան Էլիաշը  / դահուկային սպորտի եւ սնոուբորդի միջազգային ֆեդերացիայի նախագահ /, ֆրանսիացի Դավիդ Լապարտիեն /  հեծանվասպորտի  միջազգային միության նախագահ, Ֆրանսիայի ԱՕԿ նախագահ / և  ճապոնացի Մորինարի Վատանաբեն /  մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի նախագահ /:  

ՄՕԿ նախագահի ընտրությունը նախատեսված է  2025թ․ մարտի 18-21-ը,  Աթենքում կայանալիք  կազմակերպության 143 –րդ   նստաշրջանում։

Ընտրված նոր  ղեկավարը պաշտոնը  կստանձնի  հունիսին։

Նշենք, որ 2024թ․ օգոստոսին, Փարիզի 33 –րդ ամառային օլիմպիական խաղերի ավարտից հետո,   Թոմաս Բախը հայտարարել էր  իր մոտալուտ հեռանալու մասին: Նա պաշտոնը կլքի 2025թ.   հունիսի 25-ին, երբ կավարտվի ղեկավարման  առավելագույն՝ 12-ամյա նախագահական ժամկետը։

Նիստի մասնակիցները կքննարկեն  նաև 2028թ.  պատանեկան ձմեռային օլիմպիական խաղերի մրցավայրի հարցը:

 

 

Այլ նորություններ