Գերմանիայի Օբերսդորֆ քաղաքում շարունակվում է դահուկավազքի աշխարհի առաջնությունը: Կանանց որակավորման փուլի մեկնարկը հաջող էր աշոցքցի Կատյա Գալստյանի համար: 43 մասնակիցների պայքարում, 5կմ. ազատ ոճի մրցաձևում տարածությունում, գրավեց երրորդ տեղը և առաջին տասնյակը զբաղեցրած մյուս մարզուհիների հետ իրավունք նվաճեց մասնակցելու հաջորդ փուլի մրցումներին: Կատյան հանդես կգա 7, 5 կմ. + 7, 5 կմ. ազատ, դասական և 10 կմ. ազատ ոճերի մրցավազքերում:
Տղամարդկանց մրցաշարի Հայաստանի ներկայացուցիչները անհատական բարձր գործակիցների շնորհիվ միանգամից իրենց ունակությունները կդրսևորեն հիմնական փուլի մրցումներում:
Արժե նշել, որ որակավորման փուլում ընդհանրապես մեդալներ չեն շնորհվում: