ՄՕԿ – Ի ՆԱԽԱԳԱՀԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ․ ․ ․

11:30 - 26 Նոյ, 2020

Տոկիո կատարած այցի ժամանակ  ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը օլիմպիական ավանից ողջունել է մարզիկներին և   խոստացել է, որ նրանք կստանան անմոռանալի տպավորություններ: 

Ուղերձում մասնավորապես ասվել է,  որ մասնակիցները երբեք չեք մոռանա օլիմպիական գյուղում անցկացնելիք պահերը և  այն ֆանտաստիկ պայմանները , որ ստեղծել են  ճապոնացիները։  Ուղիղ ութ ամսից կսկսվեն օլիմպիական խաղերը և  մարզական հասարակությունը կրկին կմեկտեղվի մեկ վայրում։

Ներկայումս շատ մարզիկներ  բախվում են  COVID-19 համաճարակի սահմանափակումներին և ՄՕԿ-ի նախագահը  հորդորել է շարունակել նախապատրաստությունը խաղերին, ավելի նպատակամղված մարզվել այս  դժվարին պայմաններում։

Թոմաս Բախը նաև ասել է, որ   անհամբերությամբ է   սպասում  Տոկիոյի հանդիպմանը։

Այլ նորություններ