Մոսկվայում անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի << Սպորտում՝ դոպինգի դեմ >> կոնվենցիայի խորհրդաժողովի յոթերորդ նստաշրջանը։ Երկօրյա միջոցառմանը մասնակցել են նախագահության ղեկավար Մարկոս Դիասը / Դոմինիկյան հանրապետություն / , նրա տեղակալներ , ՌԴ –ի և Սենեգելի սպորտի նախարարներ Օլեգ Մատիցինը, Մատար Բան և այլոք։
Քննարկվել են համաշխարհային սպորտի լրջագույն հիմնախնդիր դոպինգը արմատախիլ անելու, միջազգային մարզական կազմակերպությունների, ՄՕԿ –ի , WADA- ի, Եվրոպայի խորհրդի, Ինտերպոլի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի հետ կապված հարցերը։ :
Բանախոսներն իրենց ելույթներում նշել են, որ 2020 –ը հավերժ կմնա համաշխարհային պատմության մեջ: Կորոնավիրուսային համաճարակը էապես փոխեց կյանքը։ Աշխարհը պատրաստ չէր վարակին և դա ծանր փորձություն էր մարդկության համար։ Բացառություն չէ նաև մարզական բնագավառը։ Հատկապես այս նոր պայմաններում չափազանց կարևոր է միավորել պետությունների ջանքերը դոպինգի դեմ պայքարում: Ավելին, այդ հարցերը պետք է լուծվեն արհեստավարժորեն, կառուցողական, առանց քաղաքականացման փորձերի և արտաքին միջամտության։
Սպորտում դոպինգի դեմ պայքարի միջազգային կոնվենցիան ընդունվել է 2005թ․ հոկտեմբերի 19-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի 33-րդ նստաշրջանում և ուժի մեջ է մտել 2007թ․ փետրվարի 1-ից: 2020թ․ մայիսի դրությամբ այն ստորագրել են 189 պետություններ: