Հայ հրաձիգները մեկնարկեցին մյունխենյան մրցաշարում

10:22 - 29 Հուն, 2016

Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեկնարկեց օդամղիչ զենքերից կատարվող ''International air gun competition'' մրցաշարը, որին Հայաստանից մասնակցում է 10 մարզիկ:

10 մետր օդամղիչ ատրճանակ (60 կրակոց) երիտասարդների պայքարում 56 մրցակցից Զավեն Իգիթյանը խոցել է 573 միավոր և 6-րդ հորիզոնականով անցել եզրափակիչ փուլ, սակայն եզրափակչում Իգիթյանին չի հաջողվել բարելավվել դիրքերը: Հայ մարզիկը եզրափակիչ 8-նյակում մրցելույթն ավարտել է 7-րդ տեղով:

Նույն վարժությունում Հայաստանի մյուս մասնակիցը ` Բենիկ Խլղաթյանը, գրավել է 28-րդ տեղը` խոցելով 561 միավոր:

 10մ օդամղիչ հրացան, (60 կրակոց) տղամարդկանց վարժությունում 85 մրցակցից Սուրեն Բերյանը գրավել է 17-րդ տեղը` խոցելով 626,4 միավոր, Հրաչիկ Բաբայանը 626,0 միավորով գրավել է 20-րդ տեղը, Քրիստիան Լաուերը 618,5 միավորով` 70-րդ:

 10մ օդամղիչ հրացան, (60 կրակոց) երիտասարդների պայքարում 61 մրցակցից Վրեժ Թորոսյանը գրավել է 22-րդ տեղը` խոցելով 618.3 միավոր, ինչը ռեկորդային է նրա համար: Հայկ Բաբայանը գրավել է 45-րդ տեղը` խոցելով 612.8 միավոր:

 10մ օդամղիչ հրացան, (40 կրակոց) մեծահասակների պայքարում 74 մրցակցից Էլմիրա Կարապետյանը գրավել է 59-րդ տեղը` խոցելով 369 միավոր:

 Հունվարի 29-ին կմեկնարկի 10մ օդամղիչ հրացան, (40 կրակոց) կանանց վարժությունը, որտեղ հանդես կգան Իրինա Լաուերը (Աղաջանյան) և Մարիամ Միքայելյանը: Երիտասարդների պայքարում հանդես եկող Վրեժ Թորոսյանը, Հայկ Բաբայանը, Զավեն Իգիթյանն ու Բենիկ Խլղաթյանը հունվարի 29-ին կկրկնեն վարժությունները:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ