Ծաղկաձորում ավարտվեց զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի գավաթի առաջին խաղարկությունը:
Մրցումային երրորդ օրը մասնակիցները մրցեցին արագավազքում: Առաջինը եզրագիծը հատեց Լիտվայի ներկայացուցիչ Մոդեստաս Վայիչիուլսն: Երկրորդ տեղում Լուկաս Յակելիունասը, իսկ երրորդ տեղում Բելառուսի ներկայացուցիչ Ալեքսանդր Վորանաուն է:
Հունվարի 19-ից 22-ը Ծաղկաձորում անցկացվեց զարգացող ֆեդերացիաների դահուկասահքի առաջին գավաթի խաղարկությունը: Հայաստանը դարձավ առաջին խաղարկության գավաթակիր:
ՀԱՕԿ լրատվության բաժին