33 –րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկից չորս տարի առաջ, հատուկ երկրպագուների համար, բացվել է << Փարիզ -2024 >> անվանումով ակումբը։ Անդամագրված մարզասերները կհանդիպեն օլիմպիական և պարալիմպիկ խաղերի նշանավոր մարզիկների հետ, կմասնակցեն հետաքրքիր մարզամշակութային մրցույթների, միջոցառումների և այլն։
Հայտնի է ֆրանսիացիերի կիրքը արկածների և սպորտի նկատմամբ,որի արդյունքում երկրի բնակչության 84 տոկոսը աջակցում է օլիմպիական խաղերի անցկացմանը, - ասել է կազմկոմիտեի նախագահ Թոնի Էստանգեն։
Հարկ է ասել , որ << Փարիզ – 2024 >> օլիմպիական խաղերի կազմկոմիտեում աշխատում է նաև Եվրոպայի հեռացատկի անգերազանցելի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի կրտսեր դուստրը ՝ Լուսինեն։