Սեղանի թենիսը, լողափնյա վոլեյբոլը, ժայռամագլցումը և կանոէ թիավարությունը համալրել են Եվրոպայի երկրորդ համալիր ամառային առաջնության ծրագիրը։ Մեդալներ կխաղարկվեն նաև աթլետիկա, հեծանվասպորտ, գոլֆ, սպորտային մարմնամարզություն, ակադեմիական թիավարություն և տրիաթլոն մարզաձևերում։
Առաջնությունը կանցկացվի Մյունխենում՝ 2022թ․ օգոստոսի 11-21-ը: Այն կնշանավորվի նրանով, որ կնվիրվի 1972թ․ Մյունխենում անցկացված 20 -րդ օլիմպիական խաղերի հոբելյանական ՝ 50 –րդ տարեդարձին։
Առաջին խաղերը կայացել են 2018թ. Գլազգոյում և Բեռլինում։