Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը:
Հայաստանի ընտրանին նախորդ հրապարակումից հետո նահանջել է երեք աստիճանով և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը:
Առաջին տասնյակում են հաջորդաբար Արգենտինայի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Անգլիայի, Բրազիլիայի, Բելգիայի, Պորտուգալիայի, Նիդերլանդների, Իտալիայի եւ Կոլումբիայի հավաքականները։
Հիշեցնենք, որ ՀՀ թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ ՀՖՖ-ն դեռ չի հայտնել, թե ով է ղեկավարելու Ազգերի լիգայի վերջին երկու դիմակայությունում մեր հավաքականը:
Ազգերի լիգայի մրցաշարի ծրագրով նոյեմբերի 14-ին նշանակված է Հայաստան-Ֆարերյան կղզիներ, իսկ նոյեմբերի 17-ին՝ Լատվիա-Հայաստան հանդիպումը։