Սիրելի մանուկներ, այսօր հունիսի մեկն է ՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը :
Համայն աշխարհում նշվող այս տոնը հանդիսանում է երեխաների կյանքի, առողջության, իրավունքների պաշտպանության խորհրդանիշը :
Այդ առթիվ միջազգային օլիմպիական կոմիտեի հովանու ներքո, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, նախագահ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ << Մենք ապագա օլիմպիականներ ենք >> նշանաբանով մարզական ամենամյա միջոցառումներ էր կազմակերպում։
Այս տարի աշխարհում տարածված կորոնավիրուս համաճարակի պատճառով, մարզամշակութային այդ միջոցառումները երկրում չեղարկվում են։
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նշանավոր այս օրվա առթիվ շնորհավորում է բոլոր երեխաներին։ Ձեր շարքերում մենք տեսնում ենք ապագա օլիմպիականերին, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններին : Դուք պետք է շարունակեք միջազգային մրցումներում վեր պարզել հայոց եռագույնը և հնչեցնել մեր օրհներգը:
Հաջողություն ձեզ, բարով մեծանաք, սիրելի փոքրիկներ: Եղեք առողջ, ուժեղ և սիրեք մայր հայրենիքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ