ՀՀ սամբոյի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Կիպրոսի Լիմասոլ քաղաքում մայիսի 26-ից 29-ը տեղի է ունեցել Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչները նվաճել են 8 մեդալ՝ 1 ոսկե, 1 արծաթե, 6 բրոնզե:
Այդ կարևոր ստուգատեսին մասնակցել են 26 երկրների պատվիրակներ:
Պատանիների առաջնություն
Սյուզաննա Կիրակոսյան - 50 կգ, բրոնզ
Մեսրոպ Նիկոյան - 64 կգ, բրոնզ
Երիտասարդների առաջնություն
Ռուզաննա Բալասանյան - 50 կգ, բրոնզ
Դավիթ Հովսեփյան - 58 կգ, ոսկի
Տղամարդկանց առաջնություն
Արթուր Հակոբյան - 79 կգ, բրոնզ
Մարտական սամբոյի առաջնություն
Արմեն Մնացականյան - 58 կգ, բրոնզ
Արամ Աղաջանյան - 64 կգ, բրոնզ
Մհեր Մերջանյան - 71 կգ, արծաթ