Շախմատի Հայաստանի առաջնության առաջատարը Զավեն Անդրիասյանն է

20:30 - 14 Հուն, 2016

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնության 3-րդ տուրի պարտիաները:

Տղամարդկանց առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանն առավելության հասավ Նորայր Թորոսյանին նկատմամբ, Զավեն Անդրիասյանը հաղթեց Հովիկ Հայրապետյանին, իսկ Լևոն Բաբուջյանը` Արման Միքայելյանին: Ոչ-ոքի ավարտվեցին Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան, Տիգրան Պետրոսյան-Արման Փաշիկյան, Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան պարտիաները:

3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով գլխավորում է Զավեն Անդրիասյանը: 2-ական միավոր ունեն Արման Փաշիկյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը:

Շախմատի կանանց առաջնությունում միակ ոչ-ոքին գրանցվեց Սոնա Ասատրյան-Արփինե Գրիգորյան պարտիայում: Սիրանուշ Ղուկասյանտ գերազանցեց Մանե Ադամյանին, Մարիա Գևորգյանը` Աննա Սարգսյանին, Աննա Հայրապետյանը` Նարինե Գասպարյանին, իսկ Սուսաննա Գաբոյանը` Արմինե Բաբայանին:

3 միավորով կանանց մրցաշարում առաջին տեղում Մարիա Գևորգյանն է, 2 միավոր ունեն Սուսաննա Գաբոյանը և Արփինե Գրիգորյանը:

 

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ