ՄՕԿ —Ի ՆԱԽԱԳԱՀԻ ԲԱՑ ՆԱՄԱԿԸ

11:00 - 30 Ապր, 2020

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բաց նամակով դիմել է օլիմպիական  կազմակերպություններին և շարժման գաղափարակիցներին։ Նամակում մասնավորապես ասված է․  << COVID-19- ը   զգալի ազդեցություն է ունեցել մարդու գործունեության բոլոր ոլորտների, ներառյալ՝  սպորտի վրա։ Վիրուսի տարածումը հանգեցրեց նրան ,որ  ընդունվեց պատմական որոշում `  2021թ․ տեղափոխել օլիմպիական խաղերը: 

206 ազգային օլիմպիական կոմիտեները,  միջազգային ֆեդերացիաները, ՄՕԿ-ի մարզիկների հանձնաժողովը այդ դժվարին հարցում   միասնական եղան, որը օլիմպիական շարժման  համերաշխության հիանալի դրսևորում է: 

ՄՕԿ-ը չի հրաժարվում օլիմպիական խաղերի տեղափոխման հետ կապված ծախսերից։ Ճշգրիտ գումարն առայժմ հայտնի չէ,  բայց, ամենայն հավանականությամբ, այն կկազմի մի քանի հարյուր միլիոն դոլար: 

ՄՕԿ –ը  որոշել է  ավելացնել  Տոկիոյի  խաղերին նախապատրաստվելու համար դրամաշնորհների , ինչպես նաև 1600 մարզիկների օլիմպիական կրթաթոշակների գումարը։

Համատեղ աշխատանքային խումբն արդեն աշխատում է խաղերի  տեղափոխման հետ կապված բոլոր մանրամասների վրա: Մենք հաշվի ենք առնում առողջապահության համաշխարհային կազմակերպության  առաջարկությունները ՝ կապված հասարակական իրադարձությունների հետ: 

<< Օլիմպիական օրակարգ- 2020>>  - ի նշանաբանը / փոխիր կամ  փոփոխիր/  ինչպես նախկինում ,  արդիական է  նաև այսօր։

Եթե մենք ճիշտ դասեր քաղենք ստեղծված իրավիճակից, օլիմպիական շարժումը կդառնա ավելի ուժեղ և նշանակալից։

Այնուամենայնիվ, հետկորոնավիրուսային աշխարհում մենք կկանգնենք նոր մարտահրավերների առջև , ուստի կարևոր է շարունակել << Օլիմպիական օրակարգ- 2020 >> - ը  և  դրանք հարմարեցնել  նոր մարտահրավերներին: 

Համաճարակից հետո առողջության պահպանումը շատ ավելի մեծ դեր կունենա։ Կորոնավիրուսի ճգնաժամը մեզ սովորեցնում է, թե ինչպես է  ամուր  առողջությունն օգնում  հաղթահարել վարակիչ հիվանդությունները: Սպորտը և ֆիզիկական ակտիվությունը թերևս  մնում է  մարդկանց առողջության պահպանման ամենամատչելի գործիքը: Այս ամենն առավել շեշտադրելու համար ՄՕԿ-ը ԱՀԿ –ի հետ  նախատեսում է կնքել փոխըմբռնման նոր հուշագիր։

Բոլոր շահագրգիռ կողմերին կոչ եմ անում  ուսումնասիրել, թե ինչպիսի ազդեցություն ունի  սոցիալական հեռավորությունը   սպորտի  վիրտուալ տարածքում: Որոշ միջազգային ֆեդերացիաներ արդեն նախաձեռնություն են ցուցաբերել հեռավար մրցումների կազմակերպման գործում: Մենք պետք է աջակցենք և ամրապնդենք այդ ջանքերը։

Ստեղծված իրավիճակը, անշուշտ, կհանգեցնի երկար և խոր տնտեսական ճգնաժամի, որի ազդեցությունը տարբեր երկրներում սպորտի վրա կարող է տարբեր լինել: Դա կախված կլինի նրանից, թե պետությունների ղեկավարները ինչ նշանակություն են տալու  սոցիալական կապիտալին և սպորտին՝   ֆինանսական օգնության բաշխման գործում։

Մենք պետք է հորդորենք կառավարություններին գնահատել և հարգել սպորտի հսկայական ներդրումը՝  հանրային առողջության , ինչպես նաև դրա կարևոր դերը ազգային տնտեսության մեջ ․ ․ ․ >>։

 

 

Այլ նորություններ