Եվրոպայի ֆուտբոլի չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում Երևանի « Փյունիկը » հյուրընկալեց Ռումինիայի « Կլուժ » թիմին:
Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում գրանցվեց գոլազուրկ ոչ- ոքի ՝ 0 : 0:
Հայ ֆուտբոլասերի համար ցանկալի կլիներ տեսնել իր թիմի հաղթանակը: Բայց հիասթափվել պետք չէ: Մեր տղաները մինչև խաղի ավարտը հոգնածություն ցույց չտվեցին: Ավելին, վերջնամասն անցավ տանտերերի տարածքային լիակատար առավելությամբ:
Պատասխան հանդիպումը կկայանա Ռումինիայում ՝ հուլիսի 13-ին: