Ավարտվեց դահուկասահքի Հայաստանի երիտասարդների և պատանիների առաջնությունը:
Մրցումային առաջին օրը 7,5 կմ ազատ ոճում տղաների պայքարում լավագույնները Միքայել Միքայելյանը, Ռաֆիկ Վիրաբյանը և Արման Մատինյանը էին:
Պատանիների մրցաշարում 3,75 կմ տարածությունն առաջինը հաղթահարեց Աշոտ Զաքարյանը, նրան հաջորդեցին Աղասի Սաքանյանը և Նարեկ Թամարյանը:
Դասական մրցավազքում (7,5 կմ) առաջին հորիզոնականում Միքայել Միքայելյանն էր, երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցնում էին Արման Մատինյանը և Ռաֆիկ Վիրաբյանը:
3,75 կմ տարածությունը պատանիների առաջնությունում առաջինը հաղթահարեց Աշոտ Զաքարյանը, ում հաջորդեցին Արման Միքայելյանը և Նարեկ Թամարյանը:
Աղջիկների պայքարում երիտասարդական առաջնությունում (5 կմ, ազատ ոճ) առաջին տեղում էր Մարիամ Միքայելյանը և երկրորդ հորիզոնականում` Լիանա Հակոբյանը:
Պատանի աղջիկների պայքարում ազատ ոճում Աննա Ռաշոյանը առաջին տեղում էր, իսկ նրան հաջորդեցին Գոհար Թադևոսյանը և Թամարա Հովհաննիսյանը:
3,75 կմ դասական ոճում եռյակը ձևավոևրվեց հետևյալ կերպ՝ Աննա Ռաշոյան, Գոհար Թադևոսյան և Թամարա Հովհաննիսյան:
«Առաջնության մրցանակային հորիզոնականներում հիմնականում Հայաստանի այն մարզերի ներկայացուցիչներն են, որոնց հետ մեծ աշխատանք ենք տանում: Ուրախալի են մեր պատանիների գրանցած արդյունքները»,-ՀԱՕԿ լրատվական հետ զրույցում ասաց Հայաստանի դահուկասահքի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
Լուսանկարներն` այստեղ
ՀԱՕԿ լրատվության բաժին