Շվեյցարիայի մայրաքաղաք Լոզանում, որտեղ 1993թ. հունիսի 23-ին բացվել է ՄՕԿ –ի օլիմպիական թանգարանը, մինչև հիմա հյուրընակալել է շուրջ վեց միլիոն այցելու:
ՄՕԿ –ի թանգարանը հայտնի է որպես օլիմպիական ժառանգության աշխարհի ամենամեծ և համապարփակ հավաքածուն՝ 900,000 պատկերներով, 58,000 ժամ ֆիլմով, 1,25 գծային կիլոմետր արխիվային փաստաթղթերով և 38,000 հրապարակումներով:
Ժամանակակից օլիմպիական խաղերի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը նպատակ ուներ խաղերի պատմության համար մշտական տուն ստեղծել: Նրա երազանքն էր ունենալ մի այնպիսի մարզամշակութային օջախ, որտեղ կցուցադրվեր սպորտը, մշակույթը, կրթությունը և օլիմպիական արժեքները, ինչը դարձել է իրականություն:
Վերջին երեք տասնամյակների ընթացքում թանգարանը դարձել է ոչ միայն խաղերի հիշողության համընդհանուր կենտրոն, այլ նաև մտորումների, երկխոսության, հարգանքի, բարեկամության և համերաշխության արժեքների ծրագրավորման վայր: Այնտեղ ներկայացված են պատմություններ օլիմպիականների, ստեղծագործողների, շինարարների, արվեստագետների, կամավորականների մասին, ովքեր նպաստել են են օլիմպիական շարժմանը:
Թանգարանը ամեն տարի ընդունում է հարյուր հազարավոր այցելուների՝ մշտական և ժամանակավոր ցուցադրությունների, կրթական - ուսուցողական հանրակրթական, գրադարանային և այլ հրապուրիչ ծրագրերի շնորհիվ:
Այս տարի նշվում է կառույցի հոբելյանական՝ 30- րդ ամյակը:
Թանգարանի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել բոլոր նրանց, ովքեր օգնել են այդ օջախի ստեղծմանը:
Հիմնադրման պաշտոնական տոնակատարությունը տեղի կունենա հունիսի 24-ին՝ միջոցառումների ամբողջական ծրագրով: