2022 թվականի ձմեռային Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի կազմակերպչական և Խաղերի անցկացման կոմիտեն սկսել է նախապատրաստական աշխատանքները Պեկինում:
«Պետք է մեր աշխատանքի միջոցով կազմակերպենք ֆանտաստիկ, անմոռանալի և հրաշալի խաղեր»,-դիմելով կազմակերպիչներին` ասել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինպինը:
Պեկինը կդառնա առաջին քաղաքը, որը կհյուրընկալի թե' ամառային և թե' ձմեռային Օլիմպիական խաղերը:
Պեկինը 2022 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք ընտրվեց Միջազգային օլիմպիական կոմիտեի 128-րդ վեհաժողովի ժամանակ: Պեկինը հաղթեց ղազախական Ալմաթիին միայն 4 ձայնի առավելությամբ:
ՀԱՕԿ լրատվության բաժին