Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2:2 հաշվով է ավարտել Ուկրաինայի դեմ մրցամարտը:
Հայաստանի թիմի կազմում հաղթել է երրորդ խաղատախտակի վրա հանդես եկած Հրանտ Մելքումյանը, իսկ չորրորդ համար Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել։
Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը և Գաբրիել Սարգսյանը խաղաղ ելքով են ավարտել իրենց պարտիաները:
Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Նորվեգիային, Խորվաթիային ու Չեխիային և 7 միավորով բաժանում է 1-4-րդ տեղերը:
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իսպանիայի հետ։ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել, Աննա Սարգսյանը հաղթել է, իսկ Էլինա Դանիելյանը պարտություն է կրել:
Չորրորդ տուրից հետո կանանց Հայաստանի հավաքականը 6 միավորով և բաժանում է 3-8-րդ տեղերը: