Լվով. 3 հայ բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ

11:31 - 12 Հոկ, 2019

Ուկրաինայի Լվով քաղաքում ավարտին մոտեցող բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներ դուրս են եկել եզրափակիչ:

57 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար կպայքարեն Ժորժիկ Մարությանն ու Արթուր Բազեյանը:

Եզրափակիչում է նաև Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը:

Հայաստանի ևս 4 ներկայացուցիչներ՝ 52 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը, 69 կգ քաշային Գուրգեն Մադոյանը, 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը պարտվել են կիսաեզրափակիչում և արժանացել բրոնզե մեդալի։

Նարեկ Մանասյանը կիսաեզրափակիչում առավելություն ուներ մրցակցի նկատմամբ, բայց զգալ տվեց նախկին վնասվածքը, ինչի պատճառով հայ բռնցքամարտիկը չկարողացավ շարունակել մենամարտը։

 

Այլ նորություններ