Հայ բռնցքամարտիկները շարունակում հաջող մրցելույթներն Ուկրաինայի Լվով քաղաքում ընթացող միջազգային մրցաշարում:
Մրցավայր մեկնած Հայաստանի 8 ներկայացուցիչներից 7-ն արդեն կիսաեզրափակիչում են:
Մրցումային հերթական օրը հաղթանակներ են տարել 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ու 63 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Մարությանի մրցակիցն Ուկրաինան ներկայացնող Դմիտրի Ապոնչուկն էր, որին հայ բռնցքամարտիկը հաղթել է ժամանակից շուտ:
Կարեն Տոնականյանն ուժեղ է գտնվել Յուրի Սեպելյուկից, որին 3-րդ ռաունդում նաև նոկդաունի է ենթարկել:
Այսպիսով, 7 հայ բռնցքամարտիկներ ապահովել են առնվազն 7 բրոնզե մեդալ: Հոկտեմբերի 11-ին նրանք կանցկացնեն կիսաեզրափակիչի մենամարտերը: