Մելանյա Ստեփանյան․ Նորաստեղծ պարային զույգն առայժմ միայն կմարզվի

14:29 - 23 Սեպ, 2019

Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան պատանեկան հավաքականում ընդգրկել է նոր պարային զույգ։ Էդվարդ Տեր-Գազարյանն այսուհետ հանդես կգա Ալինա Մեֆեդովայի հետ։ 

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը խոսեց զույգի ստեղծման մանրամասների մասին։
«Էդվարդ Տեր-Գազարյանը շատ լավ սահք ունի։ Մարզվել է տարբեր տեղերում՝ անգամ Եվգենի Պլյուշչենկոյի մոտ, սակայն Էդվարդի մոտ թռիչքները չէին ստացվում։ Նա ունի հրաշալի տվյալներ՝ հասակը, սահքը, ամեն բան համապատասխանում է պարային զույգին։ Մենք նախապես կապ հաստատեցինք Ալեքսանդր Ժուլինի հետ, գտանք Էդվարդի համար զուգընկերուհի և նոր միայն նրան ուղարկեցինք մարզվելու։ Առայժմ զույգը միայն կմարզվի։ Այնուհետև դեկտեմբերին կգան Երևան՝ ցուցադրական ելույթների։ Կտեսնենք, թե ինչպես է ստացվում։ Ամեն ինչ լավ լինելու դեպքում, հաջորդ տարվանից նոր կսկսեն մասնակցել մրցումների»,- նշեց Ստեփանյանը։


Հիշեցնենք, որ զույգի գլխավոր մարզիչն է Ալեքսանդր Ժուլինը: Մարզչական անձնակազմում են նաև Պետր Դուրնևը, Ալեքսեյ Սիտնիկովը, Ջուլիա Զլոբինան:

Այլ նորություններ