Դաղստանում պետական – հասարակական նշանավոր գործիչ է եղել Սուրակատ Ասիյատիլովը: Նրա հիշատակը հավերժացնելու նպատակով Կասպիյսկ քաղաքում անցկացվում է հունահռոմեական ըմբշամարտի միջազգային ավանդական երիտասարդական մրցաշար:
Երեկ ավարտվեց հերթական ստուգատեսը: Մրցագորգ ելած 11 երկրների պատվիրակների թվում էին նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հավաքականի ավագ մարզիչ, վաստակավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի հինգ սաներ կանգնեցին պատվո պատվանդանին:
Առավել հաջող հանդես եկավ Սամվել Գրիգորյանը / 77 կգ /: Նա իր հաշվին միայն հաղթանակներ գրանցեց և գրավեց առաջին տեղը:
Իր քաշային կարգում երկրորդը ճանաչվեց Գառնիկ Հովհաննիսյանը / 55 կգ /:
Երրորդ տեղով բավարարվեցին Շանթ Խաչատրյանը / 67 կգ / , Կարեն Խաչատրյանը / 82 կգ / և Վիգեն Նազարյանը / 87 կգ /: