ԱԱ․ Կարապետ Չալյանն ապահովեց Տոկիո-2020-ի ուղեգիր և դուրս եկավ կիսաեզրափակիչ

13:37 - 16 Սեպ, 2019

77 կգ քաշային ըմբիշ Կարապետ Չալյանը աշխարհի առաջնության կիսաեզրափակչում է։ Եվրոպական խաղերի փոխչեմպիոնը քառորդ եզրափակչի լարված պայքարում 5:4 հաշվով հաղթեց Բելառուսը ներկայացնող Պավել Լյախին։

Չալյանը պայքարը սկսել էր 1/16 եզրափակչից, որտեղ 4:2 հաշվով հաղթել էր ճապոնացի Շոհեյի Յաբիկույին, իսկ ⅛ եզրափակչում 9:0 հաշվով առավելության էր հասել Ռիվաս Էսպինոզայի նկատմամբ՝ Վենեսուելա։

Այսօր պայքարի էր դուրս եկել նաև Գևորգ Ղարիբյանը, որը մեկնարկային գոտեմարտում 0:7 հաշվով զիջեց Ուզբեկստանը ներկայացնող Էլմուրադ Թասմուրադովին, վերջինս նույնպես պարտվել է։ 

Հիշեցնենք, որ երեկոյան մրցահերթում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար կպայքարի Արթուր Ալեքսանյանը, նրա մրցակիցը կլինի Ռուսաստնաը ներկայցնող Մուսա Եվլոևը։

 

Այլ նորություններ