Էստոնիայի մայրաքաղաք Տալինում մեկնարկել է ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունը։
Առաջին օրը պայքարի մեջ են մտել ազատ ոճային ըմբիշնեը։
57 կգ քաշային կարգում Վրեժ Գևորգյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ իտալացի Թոմասո Ֆերեցայի նկատմամբ:
1/8 եզրափակչում նրա մրցակիցը գերմանացի Հորստ Լեհրն էր, որին հայ ըմբիշը հաղթեց 6։4 հաշվով, քառորդ եզրափակչում Վրեժը 4։2 հաշվով առավելության հասավ չինացի Վեյու Լիի նկատմամբ, սակայն կիսաեզրափակչում 2։12 հաշվով զիջեց ճապոնացի Տոշիյա Աբեին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։
65 կգ քաշային կարգում Եվրոպայի Մ23 տարեկանների գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ 10։0 հաշվով առավելության հասավ կորեացի Ինջոն Հվանգի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակչում 4։10 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Կուրբան Շիրաևին:
Քանի որ ռուս ըմբիշը հասավ եզրափակիչ՝ Թևանյանը հնարավորություն ունի սփոփիչ գոտեմարտ անցկացնել և պայքարել բրոնզե մեդալի համար։ 70 կգ քաշային կարգում Արման Անդրեասյանը պայքարը սկսեց որակավորման փուլից, որտեղ 9։1 հաշվով հաղթեց չինացի Ջուն Ժաոյին: 1/8 եզրափակչում նրա մրցակիցը լիտվացի Պյոտրս Գոլուբևսն էր, որի նկատամամբ Անդրեասյանը առավելության հասավ 15։4 հաշով։
Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցը Իրանը ներկայացնող Մոհամադսադեղ Ֆիրոզուպրբանդեպին էր, որին Անդրիասյանը պարտվեց 1։6 հաշվով:
Իրանցի ըմբիշը նույպես պարտվեց և Անդրիասյանը զրկվեց բրնոզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից։
79 կգ քաշային Արման Ավագյանը պայքրաը սկսեց որկավորման փուլից՝ 4։1 հաշվով հաղթելով էստոնացի Էրիկ Ռեյնբոկին: 1/8 եզրափակչում նա 5։2 հաշվով հաղթեց ղազախ Տելիկ Կաբկենովին: ¼ եզրափակչում 6։4 հաշվով առավելության հասավ բուլղարցի Օկտայ Հասանի նկատմամբ, սակայն կիսաեզրփակաչում հայ ըմբիշը լարված պայքարում 2։3 հաշվով զիջեց Ռուսաստանը ներկայացնող Ախմադ Տաշուխաջիևին և վաղը կպայքարի բրոնզե մեդալի համար։