Ֆուտբոլի Հայաստանի փոխչեմպիոն «Փյունիկը» Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի «Տոշե Պրոեսկի» ստադիոնում առաջին որակավորման փուլի պատասխան հանդիպումն անցկացրեց «Շկուպիի» հետ և հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Հայկական ակումբից գոլերի հեղինակ դարձան՝ Արտակ Եդիգարյանը (7') և Արթուր Միրանյանը (31')։
Երկրորդ փուլում «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»:
Հիշեցնենք որ առաջին հանդիպումը ավարտվել էր 3։3 հաշվով։
Լուսանկարը` «Փյունիկ» ՖԱ-ի։