Տոկիոն շարունակում է նախապատրաստվել 2020թ. ամառային օլիմպիական խաղերին:
Դեռևս 2017թ. ճապոնիայի իշխանությունները սկսել են մի ծրագիր, որով կոչ է արվել հավաքել չօգտագործվող էլեկտրոնային սարքերը: Նրանցում եղած արժեքավոր մետաղներից են պատրաստվելու օլիմպիական մեդալները:
Գաղափարի շնորհիվ երկրի բնակիչները իրենց ավանդն են բերում շրջակա միջավայրի պահպանմանը և աջակցում են նաև օլիմպիական խաղերի կազմակերպման գործին:
Այս առիթով կազմակերպված միջոցառմանը մասնակցել են ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն: Արդեն հավաքվել է երեք տոննա բրոնզ, որը բավարար է մեդալների ամբողջ հավաքածուի ձուլման համար: Իսկ ահա ոսկու և արծաթի անհրաժեշտ քանակի կեսն է առայժմ հավաքվել, համապատասխանաբար` 16,5 և 1800 կգ: Նախագծի հեղինակները կարծում են , որ պակասը կլրացվի մինչև եկող տարվա մարտի վերջը:
Հետաքրքիր է, որ օլիմպիական մրցանակակիրներից որևէ մեկին կհանձնվի այն մեդալը, որը պատրաստված կլինի . . . ՄՕԿ –ի նախագահի հանձնած բջջային հեռախոսում եղած ազնիվ մետաղներից:
<< Տոկիո – 2020 >> -ի մեդալների նմուշները կներկայացվեն 2019թ.:
ՀԱՕԿ լրատվական բաժին