Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը մեկնարկեց «London Chess Classic»-ում: Առաջին տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր իտալացի Ֆաբիանու Կարուանայի հետ: Պարտիայի 51-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին ոչ-ոքի հաշվին: Հաջորդ տուրում Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: