Երևանի << Գրանդ սպորտ >> մարզահամալիրում ավարտվեց լողափնյա վոլեյբոլի ՀՀ գավաթի խաղարկությունը։
Կանանց մրցաշարում մրցանակային եռյակը դասավորվեց հետևյալ հաջորդականությամբ․ << Վան-2 >> , << Ավան >> , << Վան – 1 >>։ Տղամարդիկ ՝ ՖԻՄԱ -2, ՀՀ պատանեկան հավաքական , ՖԻՄԱ – 1։
Սեպտեմբերի 16 – 20 –ը Թուրքիայի Իզմիրում նախատեսված է անցկացնել լողափնյա վոլեյբոլի Եվրոպայի պատանեկան առաջնությունը։ Հայաստանի թիմը կմեկնի մրցավայր, եթե չխանգարեն համավարակին առնչվող սահմանափակումները։