Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը մասնակցել է Ռուսաստանի Տուլա քաղաքում անցկացվող վարկանիշային «Գրան պրիին»։
Սկրեչ մրցաձեւի եզրափակիչում Ստեփանյանը գրավել է 6-րդ տեղը։ Նա եզրափակիչի ուղեգիր է նվաճել առաջին տեղով։
Մրցաշարին մասնակցել են ուժեղագույն հեծանվորդները, այդ թվում՝ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ։
Տուլայում հայ հեծանվորդը մայիսի 28-ին ուժերը փորձել է նաեւ օմնիումում՝ զբաղեցնելով 10-րդ տեղը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-3-ը Էդգար Ստեփանյանը վարկանիշային մրցաշարի կմասնակցի նաեւ Մոսկվայում, իսկ հունիսի 5-7–ը հանդես կգա Սանկտ Պետերբուրգում անցկացվելիք «Գրան պրիում»։