ՄԱՀԱԶԴ

12:27 - 19 Սեպ, 2022

80  տարեկան հասակում կյանքին հրաժեշտ տվեց   Ռազմիկ  Անուշավանի Ստեփանյանը: Հայոց մարզաշխարհի մարդիկ նրան ճանաչում են որպես  հրաշալի ընկերոջ, քաղաքացու և նշանավոր  մարզական գործչի:

Շնորհալի ըմբիշ էր,   Հայաստանի, ԽՍՀՄ և միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող ու  մրցանակակիր: Գործուն սպորտին հրաժեշտ տալուց հետո համալրել  է  դասական / հունահռոմեական /  ըմբշամարտի մարզիչների շարքը:

Կազմակերպչական հմտությունների շնորհիվ  տարբեր պաշտոններ է  վարել  հարազատ   <<  Սպարտակ  >>  ԿՄԸ հանրապետական խորհրդում, դարձել կազմակերպության նախագահ, ապա  միավորված հանրապետական  հինգ ԿՄԸ –ների՝   <<  Հայաստան >>  մարզական միության փոխնախագահ և նախագահ:

Շուրջ երկու տասնամյակ զուգահեռաբար  եղել  է   ՀԱՕԿ –ի փոխնախագահ: 

Անվանի մարզական գործիչը  նպաստել  է  երկրում  ֆիզկուլտուրայի և սպորտի մասսայականացման  ու զարգացման գործին, որի համար  արժանացել  է  տասնյակ  պարգևների և կոչումների:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն  ցավակցում է մարզաշխարհի երախտավորի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին:

Նրա հիշատակը վառ կմնա ճանաչողների հիշողությունում:

Հոգեհանգիստը տեղի կունենա սեպտեմբերի 20 –ին,  Շահումյանի գերեզմանատան հարակից  << Զոլեր >>  սգո սրահում / Գրիգոր Հասրաթյան 25 / 3  / , ժամը 18.00 –ին:

 

Այլ նորություններ