Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց հավակնորդների մրցաշարում:
Մոսկվայում ընթացող հավակնորդների մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը սևերով խաղում էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշի Անանդի հետ: Ժամեր ձգված պարտիան ավարտվեց 66-րդ քայլին և հնդիկ գրոսմայստերը գերաանցեց Արոնյանին:
Այժմ Արոնյանն ունի միայն 5 միավոր և 3-րդ տեղում է: 5,5 միավոր ունեն Վիշի Անանդը և Սերգեյ Կարյակինը:
Հաջորդ տուրում Արոնյանը կխաղա Վեսելին Թոփալովի հետ:
Մարտի 22-ին հավակնորդների մրցաշարում հանգստի օր է:
ՀԱՕԿ լրատվության բաժին