Երևանում վաղը կմեկնարկի բռնցքամարտի աշխարհի պատանեկան առաջնությունը:
Միկա մարզադահլիճում, տղաների և աղջիկների 13 –ական քաշային կարգերում, իրենց ունակությունները կդրսևորեն 58 երկրների 448 մասնակիցներ:
IBA-ի նախագահ Ումար Կրեմլյովը նախօրյակին ասել է, որ հայոց մայրաքաղաքը 2009թ. արդեն եղել է նման ստուգատեսի մրցավայր: Այն ժամանակ հաջողության հասած բազմաթիվ տղաներ հետագայում դարձան մեծ ռինգի նշանավոր վարպետներ: Ասել է թե՝ Երևանում իրենց մարզական լուրջ մկրտությունը կստանան օլիմպիական խաղերի, աշխարհի և աշխարհամասերի ապագա չեմպիոններն ու մրցանակակիրները:
Հետևենք իրադարձությունների ընթացքին: