Բասկետբոլի Հայաստանի Մ20 տարեկանների հավաքականը կգլխավորի Տիգրան Գյոկչյանը: Մարզիչի օգնական է նշանակվել Արմեն Դիրարյանը:
Հավաքականը նախապատրաստվում է 2019 թվականի ամռանը կայանալիք Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանը:
Նշենք, որ 2016 թվականին Հայաստանի հավաքականը Տիգրան Գյոկչյանի գլխավորությամբ դարձել էր փոքր երկրների Եվրոպայի չեմպիոն: