Բուխարեստում ավարտին մոտեցող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ, 67կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտում 4։2 հաշվով հաղթեց սերբ Մատե Նեմեշին։
Հիշեցնենք, որ 67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Սփոփիչ առաջին գոտեմարտում ժամանակից շուտ՝ 9:1 հաշվով առավելության հասավ բելառուս Յարոսլավ Կարդաշի նկատմամբ, այնուհետև կրկին ժամանակից շուտ 8:0 հաշվով հաղթեց Կոնստանտին Ստասին՝ Բուլղարիա:
Նշենք, որ քիչ հետո Հրանտ Կալաչյանը 72 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար կպայքարի խորվաթ Դոմինիկ Էտլինգերի հետ: