Նոր սերնդի արագընթաց գնացքի գործարկման ժամկետը կհամընկնի Փարիզում 2024թ․ օլիմպիական խաղերի մեկնարկի հետ։
Գնացքի վագոնների 97 տոկոսը հավաքվելու է վերամշակված նյութերից, որոնք կօգտագործեն 20 տոկոս պակաս էլեկտրաէներգիա, քան իրենց նախորդները, իսկ վնասակար արտանետումների քանակը կկրճատվի գրեթե մեկ երրորդով:
<< Ապագայի գնացքը >> հոսքագծից դուրս կգա 2023-ի ձմռանը և օլիմպիական տարում կհայտնվի երկաթգծի վրա:
Մեկ գնացքակազմում երկրի տարբեր բնակավայրերի մինչև 740 երկրպագու կհասնի մրցավայր ՝ Փարիզ։ Վագոնները կունենան հաշմանդամային հարթակներ։ Կլինեն նաև հեռուստաէկրաններ, սննդի սեղաններ և այլ պիտույքներ։