Լեհաստանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարադական առաջնության մրցումային հերթական օրն անհաջող էր հայ բռնցքամարտիկների համար:
Հայաստանի երկու ներկայացուցիչներն էլ պարտվեցին: 56 կգ քաշային Հրայր Շահվերդյանը 2:1 հաշվով պարտվեց Վրաստանի ներկայացուցիչ Գագիկ Պոզոյանին, իսկ 91 կգ քաշային Դավիթ Չալոյանը 3:0 հաշվով պարտվեց Միխել Պավել Զուրակովսկիին:
Նոյեմբերի 24-ին ռինգ դուրս կգա 60 կգ քաշային Սպարտակ Թամարյանը: Նա 1/8 եզրափակիչում կմրցի հունգարացի Ռիչարդ Կովաչի հետ:
Լուսանկարը` aiba.org-ի:
ՀԱՕԿ լրատվության բաժին